Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Համլետ Մխիթարյան. Մեկ քայլ կատարեցինք դեպի եզրափակիչ

Համլետ Մխիթարյան. Մեկ քայլ կատարեցինք դեպի եզրափակիչ
03.05.2019 | 12:52

Եվրոպայի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ իսպանական «Վալենսիա»-ի նկատմամբ: Խաղից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «զինագործներ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ փոխարինման մտավ 75-րդ րոպեին և իր դերակատարումն ունեցավ երրորդ գոլում: «Մեկ քայլ կատարեցինք դեպի Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ: Շնորհակալ ենք երկրպագուներից` բուռն աջակցության համար»,- գրել է Մխիթարյանը:
Թիմերի պատասխան խաղը կկայանա մայիսի 9-ին` Իսպանիայում, իսկ եզրափակիչը՝ մայիսի 29-ին` Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ